«Բանանց»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Սարաևո»-ին (տեսանյութ)

11 Հուլիսի 2018 19:35
«Բանանց»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Սարաևո»-ին (տեսանյութ)

Այսօր Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Բանանց»-ը 1։2 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Սարաևո»-ին:

Հանդիպման 16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ահմետովիչը (0։1), 21-րդ րոպեին «Սարաևո»-ի առավելությունը մեծացրեց Հալիլովիչը (0։2), իսկ 13 րոպե անց Վահագն Այվազյանը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը (1:2): 2-րդ խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։ 

Հիշեցնենք, որ պատասխանը հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: