Կարող եմ մեծ պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հետ. Հենրիխ Մխիթարյան

23 Դեկտեմբերի 2016 18:43
Կարող եմ մեծ պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հետ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար մեծ պատիվ է 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: «Ինձ համար մեծ պատիվ է 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին` ՀՖՖ-ին, ակումբներին, մամուլի ներկայացուցիչներին: Ամբողջությամբ նվիրվել եմ ֆուտբոլին և զարմանալի արդյունքների եմ հասել, բայց կարող եմ ավելին , կարող եմ մեծ պատմություն կերտել «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հետ: Երկիր, որը շատ եմ սիրում և միշտ մտքումս եմ պահում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

[fbvideo]href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FHenrikhMkh%2Fvideos%2F1315081165219250%2F&show_text=1&width=530" width="530" height="540" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true"[/fbvideo]

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: