Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ է տոնում Արսենալի նկատմամբ

18 Դեկտեմբերի 2016 22:15
Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ է տոնում Արսենալի նկատմամբ

Անգլիական Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում Մանչեսթեր Սիթին հյուրընկալեց Արսենալին և կամային հաղթանակ տոնեց 2-1 հաշվով: Խաղի 5-րդ րոպեին հաշիվը բացեց Թեո Ուոլքոթը, սակայն 47-րդ և 71-րդ րոպեներին Սանեն ու Ստերլինգը հաղթանակ պարգևեցին «քաղաքացիներին»: Այս պահին Սիթին 36 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է՝ գերազանցելով Լիվերպուլին 2 միավորով: Մերսիսայդցիները 17-րդ տուրի հանդիպումը կանցկացնեն վաղը՝ հյուրընկալվելով Էվերթոնին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: