Ռոդրին նշել է, թե որ թիմն է ներկայումս լավագույնը Եվրոպայում

10 Հոկտեմբերի 2019 23:51
Ռոդրին նշել է, թե որ թիմն է ներկայումս լավագույնը Եվրոպայում

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե իր կարծիքով որ թիմն է այս պահին լավագույնը Եվրոպայում:

«Չգիտեմ, թե այս պահին ով է մեր գլխավոր մրցակիցը «Լիվերպուլ»-ը, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ես դեռ նորեկ եմ այստեղ: Բայց «Լիվերպուլ»-ն այն թիմն է որին մենք պետք է հաղթենք:

Նրանք Եվրոպայի չեմպիոններն են և բոլորը ցանկանում են հաղթել: Ներկայումս «Լիվերպուլ»-ն Անգլիայի ու Եվրոպայի լավագույն թիմն է»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ESPN FC-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: