«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկայում չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա խաղացողը բուժզննում է անցել և վերջինիս մոտ ախտորոշվել է ոտքի մատի կոտրվածք:
Նշվում է, որ վիրահատության կարիք չկա, սակայն Պոգբան ստիպված կլինի մի քանի շաբաթ խաղադաշտ դուրս չգալ: