«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն կարող էր նախորդ ամռանը գնել անգլիական 5-րդ դիվիզիոնի «Նոթս Քաունթի» ակումբը:
Global Holding ընկերությունը, որը պատկանում է իսպանացուն, բանակցություններ է վարել «Նոթս»-ի նախկին սեփականատեր Ալան Հարդիի հետ:
Սակայն հարկերի չվճարման հետ կապված խնդիրների պատճառով Հարդին հուլիսի վերջին ակումբը վաճառել է դանիացի գործարարի:
Հիշեցնենք, որ Պիկեն հանդիսանում է «Անդորա» ակումբի սեփականատերը, որը հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում: