Կլոպը նախորդ տարի հնարավորություն է ունեցել վերադառնալ «Բորուսիա»

10 Հոկտեմբերի 2019 15:30
Կլոպը նախորդ տարի հնարավորություն է ունեցել վերադառնալ «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիա»-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Հանս-Յոահիմ Վատցկեն իր ինքնակենսագրականում նշել է, որ 2018 թվականի մայիսին Կլոպին առաջարկել է վերադառնալ «Բորուսիա»:

«Ես զանգահարեցի Կլոպին և առաջարկեցի վերադառնալ «Բորուսիա»: Նա անակնկալի եկավ և ասեց, որ չի կարող, քանի որ երկարաժամկետ պայմանագիր ունի «Լիվերպուլ»-ի հետ:

Այնուամենայնիվ, եթե այդ պահին ես առաջարկ չանեի Կլոպին, ինձ երբեք չէի ների»,- գրել է Վատցկեն:

Հիշեցնենք, որ Կլոպը «Բորուսիա»-ն գլխավորել է 2008-2015 թվականներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: