Ալիսոնը լրացուցիչ մարզվում է, որպեսզի պատրաստ լինի «ՄՅու»-ի դեմ խաղին

09 Հոկտեմբերի 2019 20:50
Ալիսոնը լրացուցիչ մարզվում է, որպեսզի պատրաստ լինի «ՄՅու»-ի դեմ խաղին

«Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոնը հույս ունի լավ մարզավիճակ հավաքել ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ: Այս մասին հայտնում է ESPN-ը: 

Բրազիլացին լրացուցիչ մարզումներ է անցկացնում և աշխատում է իր արագության և ռեակցիայի բարելավման ուղղությամբ՝ չնայած այն բանին, որ Յուրգեն Կլոպը հանգստի հնարավորություն է տվել այն խաղացողներին, ովքեր չեն հրավիրվել իրենց հավաքականներ: 

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը մի քանի շաբաթ է բաց թողել ձկնանման մկանի վնասվածքի պատճառով, որը ստացել է Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Նորվիչ»-ի դեմ հանդիպմանը (4:1):

«Յունայթեդ»-ի դեմ դիմակայությունը կկայանա հոկտեմբերի 20-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: