«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները պետք է լռեն և իրենց գործն անեն. Ֆրեդ

08 Հոկտեմբերի 2019 16:30
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները պետք է լռեն և իրենց գործն անեն. Ֆրեդ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի անհաջող մրցելույթների և ակումբի ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչի հասցեին հնչած քննադատությունների մասին:

«Ակումբի նախկին ֆուտբոլիստներն իրավունք ունեն քննադատել մեզ, քանի որ այս թիմի կազմում մեծ հաջողությունների են հասել, սակայն կարծում եմ, որ որոշ մարդիկ մեզ քննադատում են պարզապես քննադատելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները պետք է լռեն և իրենց գործն անեն: Մենք պարտավոր ենք շատ աշխատել, որպեսզի դուրս բերենք ակումբն այս իրավիճակից»,- ասել է Ֆրեդը:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: