Ինձ համար դժվար է մրցակցել Աբրահամի հետ. Ժիրու

08 Հոկտեմբերի 2019 16:10
Ինձ համար դժվար է մրցակցել Աբրահամի հետ. Ժիրու

Լոնդոնի «Չելսի»-ի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է ընթացիկ մրցաշրջանում ստացած քիչ խաղաժամանակի մասին:

«Այս մրցաշրջանում ես քիչ խաղաժամանակ եմ ստացել, սակայն չեմ պատրաստվում անել այնպես, ինչպես բոլորը՝ հուսահատվել և բողոքել: Ես ցանկանում եմ պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար, սակայն իմ մրցակիցը Թեմի Աբրահամն է, ով ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում: Նրա հետ մրցակցելն, իրոք, շատ դժվար է ինձ համար:

Աբրահամի հետ մրցակցությունը մեզ չի խանգարում լավ խաղընկերներ լինել: Մենք հրաշալի հարաբերություններ ունենք»,- ասել է Ժիրուն:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն խաղադաշտում անցկացրել է 102 րոպե:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: