Պոգբան հասկանում է, որ «Յունայթեդ»-ում ոչնչի չի կարող հասնել. Վենգեր

08 Հոկտեմբերի 2019 15:26
Պոգբան հասկանում է, որ «Յունայթեդ»-ում ոչնչի չի կարող հասնել. Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մրցելույթների մասին:

«Պոգբան դեռևս ֆիզիկապես պատրաստ չէ: Նա նոր է ապաքինվել վնասվածքից և նրան ժամանակ է հարկավոր մարզավիճակ ձեռք բերելու համար:

Այնուամենայնիվ, Պոգբան շատ լավ հասկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ոչնչի չի կարող հասնել: Կարծում եմ, որ նա կհեռանա»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես է գալիս 2016 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: