«Չելսի»-ից հեռացա Լեմպարդի հետ խոսակցությունից հետո. Լուիս

08 Հոկտեմբերի 2019 15:10
«Չելսի»-ից հեռացա Լեմպարդի հետ խոսակցությունից հետո. Լուիս

Լոնդոնի «Արսենալ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսի»-ն լքելու որոշում կայացնելու մասին:

«Ես միշտ երախտապարտ կլինեմ «Չելսի»-ին, քանի որ այդ ակումբը շատ բան է տվել ինձ: Որոշեցի հեռանալ «Չելսի»-ից այն բանից հետո, երբ զրուցեցի Լեմպարդի հետ, քանի որ մենք տարբեր տեսակետներ ունեինք շատ հարցերի շուրջ:

Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա տեղափոխվել «Արսենալ»: Այստեղ ես, իրոք, երջանիկ եմ»,- ասել է Լուիսը:

Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսը «Չելսի»-ում հանդես է եկել 2011-2014 և 2016-2019 թվականներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: