Պաշտոնական. Լյորիսն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

07 Հոկտեմբերի 2019 23:12
Պաշտոնական. Լյորիսն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

«Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսը բուժզննման է ենթարիվել: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Բրայթոն»-ի հետ խաղում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը վնասել է արմունկի մկանները և մինչև ընթացիկ տարվա ավարտը մարզումներ չի անցկացնի:

Այս մրցաշրջանում Լյորիսը 9 հանդիպման է մասնակցել, որից միայն երկուսում է դարպասն անառիկ պահել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: