PFA. հայտնի է ԱՊԼ-ի` սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

07 Հոկտեմբերի 2019 19:25
PFA. հայտնի է ԱՊԼ-ի` սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Լիվերպուլ»-ի պաշտպան Ժոել Մատիպը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է ԱՊԼ-ի` սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող: 

Քվեարկության արդյունքներով, որն անցկացվել է կազմակերպության կայքում, 28-ամյա խաղացողը առաջ է անցել հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգից («Արսենալ»), Կալում Ուիլսոնից («Բորնմութ»), կիսապաշտպաններ Կևին դե Բրյույնեից և Ռիյադ Մահրեզից (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի») ու պաշտպան Ռիկարդու Պերեյրուից («Լեսթեր»): 

Մատիպը «Լիվերպուլ»-ի կազմում խաղում է 2016 թվականից: 

«Լիվերպուլ»-ը այժմ գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: