Լեմպարդը ասել է, թե ով է «Չելսի»-ի այժմյան լավագույն ֆուտբոլիստը

07 Հոկտեմբերի 2019 18:50
Լեմպարդը ասել է, թե ով է «Չելսի»-ի այժմյան լավագույն ֆուտբոլիստը

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ տարած հաղթանակից (4:1) հետո խոսել է իր թիմի ֆուտբոլիստ Վիլիանի մասին: 

«Վիլիանը, անկասկած, երևելի հանդիպում անցկացրեց: 

Վերջին 4-5 խաղում նա մեր լավագույն ֆուտբոլիստն է: 

Դա հիանալի է, որ մենք ունենք նման խաղացողներ, ովքեր օրինակ են ծառայում», - անգլիացի մասնագետի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: 

Վիլիանն այս մրցաշրջանում մասնակցել է 9 խաղի, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: