«Արսենալ»-ն ու «Չելսի»-ն ցանկանում են հրավիրել «Անդերլեխտ»-ի 17-ամյա ֆուտբոլիստին

07 Հոկտեմբերի 2019 13:47
«Արսենալ»-ն ու «Չելսի»-ն ցանկանում են հրավիրել «Անդերլեխտ»-ի 17-ամյա ֆուտբոլիստին

«Արսենալ»-ի սկաուտները լրջորեն հետևում են «Անդերլեխտ»-ի վինգեր Ջերեմի Դոկուի խաղին, տեղեկացնում է CalcioMercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, 17-ամյա ֆուտբոլիստն իր առաջին մրցաշրջանում 14 հանդիպում է անցկացրել բելգիական ակումբի կազմում:

Նշվում է, որ խաղացողը գտնվում է նաև «Չելսի»-ի թիրախում, որը մտադիր է երիտասարդների հրավիրել տրանսֆերային արգելքի ժամկետի սպառվելուց հետո:

Դոկուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: