«Լիվերպուլ»-ի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղը

07 Հոկտեմբերի 2019 13:02
«Լիվերպուլ»-ի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղը

«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 8-րդ տուրի՝ «Լեսթեր»-ի դեմ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է հայտնի լրագրող Ջեյմս Պիրսը, բուժզննումը կոճի վնասվածք է ցույց տվել եգիպտացու մոտ, սակայն նա խուսափել է լուրջ վնասվածքից:

Այնուամենայնիվ, 27-ամյա ռմբարկուի մասնակցությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ արտագնա հանդիպմանը հարցականի տակ է:

Այս շաբաթ նա բուժման կուրս կանցնի:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Լեսթեր» խաղն ավարտվել էր Կլոպի սաների հաղթանակով՝ 2:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: