«Արսենալ»-ը պատրաստ է խոշոր գումար վճարել հոլանդացի տաղանդի տեղափոխության դիմաց

06 Հոկտեմբերի 2019 21:05
«Արսենալ»-ը պատրաստ է խոշոր գումար վճարել հոլանդացի տաղանդի տեղափոխության դիմաց

«Արսենալ»-ը սկսել է հետաքրքրվել ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մալենը համարվում է Նիդեռլանդների ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը և «զինագործներ»-ը պատրաստ են 50 մլն ֆունտ ստերլինգ վճարել նրա տեղափոխության դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա խաղացողը ՊՍՎ-ի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: