Անգլիական Պրեմեր լիգայի 8-րդ տուրում կայացավ 4 հանդիպում:
Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն տանն անակնկալ պարտություն կրեց «Վուլվերհեմփթոն»-ից:
80-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ադամա Տրաորեն: Ավելացրած ժամանակում Տրաորեն դուբլ գրանցեց կրկնապատկելով «գայլեր»-ի առավելությունը:
«Ման.Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:2
«Չելսի»-ն հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ ահղթանակ տոնեց «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ:
«Ազնվականներ»-ի կազմում աչքի ընկան Թեմի Աբրահամը, Նգոլո Կանտեն, Մեյսոն Մաուտը և Միտշի Բատշուային: Տանտերերի միակ գոլը խփեց Դանի Ինգսը:
«Սաութհեմփոն» - «Չելսի»՝ 1:4
«Արսենալ»-ը սեփական հարկի ներքո նվազագույն հաշվով պարտության մատնեց «Բորնմութ»-ին:
«Զինագործներ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Դավիդ Լուիսը:
«Արսենալ» - «Բորնմութ»՝ 1:0
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթի»-ն ունեցած 16 միավորով մնում է երկրորդ տեղում, «Արսենալ»-ը 15 միավորով գտնվում է երրորդ տեղում, իսկ «Չելսի»-ն՝ 14 միավորով 5-րդ տեղում: