Օզիլը երրորդ խաղում անընդմեջ դուրս է մնացել «Արսենալ»-ի հայտացուցակից

06 Հոկտեմբերի 2019 17:40
Օզիլը երրորդ խաղում անընդմեջ դուրս է մնացել «Արսենալ»-ի հայտացուցակից

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլին չի ընդգրկել Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Բորնմութ»-ի հետ հանդիպման հայտացուցակում:

Օզիլը երրորդ խաղում անընդմեջ դուրս է մնում «Արսենալ»-ի հայտացուցակից, չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստը վնասվածք չունի:

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը մասնակցել է «Արսենալ»-ի 2 հանդիպման:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել տրանսֆերի հանել Օզիլին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: