Ռունին նշել է՝ որ թիմը կդառնա Անգլիայի չեմպիոն

06 Հոկտեմբերի 2019 16:17
Ռունին նշել է՝ որ թիմը կդառնա Անգլիայի չեմպիոն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն կհռչակվի «Լիվերպուլ»-ը:

««Լիվերպուլ»-ն ակնհայտորեն ավելի ուժեղ է մյուս թիմերից: Կարծում եմ, որ հենց «Լիվերպուլ»-ն ընթացիկ մրցաշրջանում կդառնա Անգլիայի չեմպիոն:

«Մանչեսթեր Սիթի»-ն ևս շատ լավ տպավորություն է թողնում: Այդ թիմը ևս պայքար կմղի չեմպիոնության համար»,- ասել է Ռունին:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Լիվերպուլ»-ը 24 հնարավորից վաստակել է 24 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: