Օբամեյանգը մեծ ազդեցություն ունի «Արսենալ»-ում. Էմերի

06 Հոկտեմբերի 2019 15:29
Օբամեյանգը մեծ ազդեցություն ունի «Արսենալ»-ում. Էմերի

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:

«Օբամեյանգն արդեն բավականին մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստ է: Նա շատ լավ մրցելույթներ է ունենում «Արսենալ»-ի կազմում, իսկ թիմում նրա ունեցած մեծ ազդեցության շնորհիվ նա ընտրվեց «Արսենալ»-ի երկրորդ ավագ:

Ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ հանդես է գալիս Օբամեյանգի պես ֆուտբոլիստ»,- ասել է Էմերին:

Հիշեցնենք, որ Օբամեյանգն «Արսենալ»-ում հանդես է գալիս 2018 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: