Երիտասարդ ֆուտբոլիստների վրա չի կարելի հիմնվել. Գվարդիոլա

06 Հոկտեմբերի 2019 13:34
Երիտասարդ ֆուտբոլիստների վրա չի կարելի հիմնվել. Գվարդիոլա

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե ինչու շատ խաղաժամանակ չի տրամադրում երիտասարդ ֆուտբոլիստներին:

«Մենք ունենք հրաշալի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր շատ են օգնում թիմին, սակայն գավաթներ կարելի է նվաճել միայն փորձառու ֆուտբոլիստների շնորհիվ:

Չի կարելի հիմնվել երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Պետք է օգնել երիտասարդներին կատարելագործել իրենց խաղը»,- ասել է Գվարդիոլան:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Մանչեսթեր Սիթի»-ի երիտասարդ ֆուտբոլիստները դժգոհ են, որ խաղաժամանակ չեն ստանում Պեպ Գվարդիոլայի կողմից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: