ԱՊԼ. «Էնֆիլդ»-ը ցնծում է՝ «Լիվերպուլ» - «Լեսթեր»՝ 2:1. խաղի վերջին վայրկյաններին Միլները հաղթանակ է պարգևում մերսիսայդցիներին (տեսանյութ)

05 Հոկտեմբերի 2019 20:02
ԱՊԼ. «Էնֆիլդ»-ը ցնծում է՝ «Լիվերպուլ» - «Լեսթեր»՝ 2:1. խաղի վերջին վայրկյաններին Միլները հաղթանակ է պարգևում մերսիսայդցիներին (տեսանյութ)

ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Լիվերպուլ»-ն «Էնֆիլդ»-ում հյուրընկալեց «Լեսթեր»-ին:

40-րդ րոպեին մերսիսայդցիներին առաջ մղեց Սադիո Մանեն: 80-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակեց Ջեյմս Մեդիսոնը:

Թվում էր տանրերեն առաջին միավորները կկորցնեն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, սակայն խաղի վերջին վայրկյաններին 11-մետրանոցը հստակ իրացրեց Ջեյմս Միլներն ու հաղթանակ պարգևեց իր թիմին:

Այս պահի դրությամբ մերսիսայդցիները 24 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, «աղվեսներ»-ն ունեն 14 միավոր ու 3-րդն են:

«Լիվերպուլ» - «Լեսթեր»՝ 2:1

տեսանյութը՝ շուտով


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: