«Արսենալ»-ը ևս մեկ անգամ կփորձի թիմ հրավիրել «Լեյպցիգ»-ի պաշտպանին

03 Հոկտեմբերի 2019 22:12
«Արսենալ»-ը ևս մեկ անգամ կփորձի թիմ հրավիրել «Լեյպցիգ»-ի պաշտպանին

«Արսենալ»-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «Լեյպցիգ»-ի կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյին: 

Sky Sports-ի տեղեկություններով՝ «զինագործներ»-ը մտադիր են ևս մեկ փորձ կատարել ֆուտբոլիստին թիմ հրավիրելու համար և այս անգամ տրանսֆերի դիմաց առաջարկել 53 մլն ֆունտ ստերլինգ:

Ընթացիկ մրցաշրջանում Ուպամեկանոն «Լեյպցիգ»-ի կազմում Բունդեսլիգայում 2 հանդիպման է մասնակցել, սակայն արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ լոնդոնցիները մտադիր են պայմանագիր կնքել նաև Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: