«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձմռանը հարձակման գիծն ուժեղացնելու 2 թեկնածու ունի: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Անգլիական ակումբը հետաքրքրված է «Բորնմութ»-ի հարձակվող Կալում Ուիլսոնի և «Յուվենթուս»-ը ներկայացնող Մարիո Մանջուկիչի ծառայություններով:
Հարկ է նշել, որ 33-ամյա Մանջուկիչը կարող էր տեղափոխվել քաթարական «Ալ-Ռայան», սակայն նրա տրանսֆերը ձախողվել է:
27-ամյա Ուիլսոնը այս մրցաշրջանում Անգլիայի առաջնության 7 խաղում 5 գոլ է խփել: