«Զալցբուրգ»-ը հաճելիորեն զարմացրեց ինձ. Կլոպ

03 Հոկտեմբերի 2019 16:55
«Զալցբուրգ»-ը հաճելիորեն զարմացրեց ինձ. Կլոպ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրոպայի ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Զալցբուրգ»-ի հետ հանդիպման մասին:

«Խաղի առաջին 30 րոպեների ընթացքում 3 գոլ խփեցինք, և թվում էր, թե ամեն ինչ ավարտված է: Բոլոր թիմերը չեն, որ այդ հաշվից հետո ուժ կգտնեն իրենց մեջ պայքարել, սակայն «Զալցբուրգ»-ը հաճելիորեն զարմացրեց ինձ: 

Պետք է դասեր քաղենք այս խաղից, քանի այն սխալները, որ գործեց «Լիվերպուլ»-ը, հետագայում մեզ չեն ներվի»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ն արտագնա խաղում 4:3 հաշվով հաղթանակ տարավ «Զալցբուրգ»-ի նկատմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: