Գյունդողանը «Մանչեսթեր Սիթի»-ի պատմության լավագույն ձեռքբերումներից մեկն է. Գվարդիոլա

02 Հոկտեմբերի 2019 15:29
Գյունդողանը «Մանչեսթեր Սիթի»-ի պատմության լավագույն ձեռքբերումներից մեկն է. Գվարդիոլա

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի ազգությամբ թուրք կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի խաղի մասին:

«Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան մեծ նշանակություն ունի Գյունդողանը «Մանչեսթեր Սիթի»-ի համար: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում:

Կարծում եմ, որ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթի»-ի պատմության լավագույն ձեռքբերումներից մեկն է»,- ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթի»-ի շարքերը համալրել է 2016 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: