The Guardian. Ալեգրին անգլերեն է սովորում

02 Հոկտեմբերի 2019 10:49
The Guardian. Ալեգրին անգլերեն է սովորում

«Յուվենթուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, տեղեկացնում է The Guardian-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իտալացի մասնագետը հետաքրքրված է ԱՊԼ-ում աշխատանքով ու անգլերեն է սովորում: Երեկ նա ներկա է եղել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Տոտենհեմ» - «Բավարիա» հանդիպմանը (2:7):

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի ապագան մշուշոտ է՝ անբավարար արդյունքերի պատճառով:

ԱՊԼ-ի հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1:1 հաշվով էր ավարտել խաղը «Արսենալ»-ի դեմ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: