ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ»-ում ոչ-ոքի խաղաց «Արսենալ»-ի հետ (տեսանյութ)

01 Հոկտեմբերի 2019 00:55
ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ»-ում ոչ-ոքի խաղաց «Արսենալ»-ի հետ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունել էր «Արսենալ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին տանտերերի կազմում հեռահար հարվածով խաղի հաշիվը բացեց երիտասարդ կիսապաշտպան ՄաքԹոմինայը: 58-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է գաբոնցի հարձակվող Օբամեյանգը:

Այսպիսով, «զինագործներ»-ը վաստակած 12 միավորով զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը, իսկ «կարմիր սատանաներ»-ը 9 միավորով գտնվում են 10-րդ տեղում:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:1
1:0՝ ՄաքԹոմինայ (45'), 1:1`Օբամեյանգ (58')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: