Սուլշերը կրկնել է Մոուրինյոյի ցուցանիշը

30 Սեպտեմբերի 2019 17:18
Սուլշերը կրկնել է Մոուրինյոյի ցուցանիշը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն Անգլիայի Պրեմիեր լիգայում 27-րդ հանդիպումն է անցկացրել մանչեսթերյան ակումբի ղեկին:

Անգլիայի առաջնության 27 խաղերում Սուլշերը գրանցել է նույն արդյունքը, ինչ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն գրանցել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկին վերջին 27 հանդիպումներում՝ 14 հաղթանակ, 6 ոչ ոքի, 7 պարտություն:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվեց 2018 թվականի դեկտեմբերին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: