Սուլշերը նշել է՝ ինչ է հարկավոր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

30 Սեպտեմբերի 2019 16:11
Սուլշերը նշել է՝ ինչ է հարկավոր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմի կատարելիք աշխատանքի մասին:

«Լուկակուի և Սանչեսի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ին նոր հարձակվողներ են անհրաժեշտ: Մեր թիմին գոլեր են պետք:

Այնուամենայնիվ, մենք պետք է ճիշտ որոշում կայացնենք տրանսֆեր իրականացնելիս, քանի որ պետք է 100 տոկոսով վստահ լինենք այն ֆուտբոլիստի որակների վրա, ում պետք է ձեռք բերենք»,- ասել է Սուլշերը:

Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: