«Չելսի»-ի ֆուտբոլիստները պետք է զգոն գործեն ՉԼ-ում. Լեմպարդ

30 Սեպտեմբերի 2019 14:42
«Չելսի»-ի ֆուտբոլիստները պետք է զգոն գործեն ՉԼ-ում. Լեմպարդ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Լիլ»-ի հետ հանդիպման մասին:

«Առաջին խաղում մենք նվազագույն հաշվով պարտվեցինք «Վալենսիա»-ին, սակայն չեմ կարծում, որ վատ հանդիպում անցկացրեցինք:

«Չելսի»-ի ֆուտբոլիստները պետք է զգոն գործեն Չեմպիոնների լիգայում, քանի որ այս մրցաշարում ցանկացած սխալի ունեցած հետևանքը կարող է շատ ծանր լինել: Մենք պետք է հնարավորինս շուտ շտկենք մեր թերությունները»,- ասել է անգլիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Չելսի»-ն «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում 0:1 հաշվով պարտություն էր կրել «Վալենսիա»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: