Calciomercato. «Լիվերպուլ»-ի թիրախում «Այաքս»-ի ֆուտբոլիստն է

29 Սեպտեմբերի 2019 15:53
Calciomercato. «Լիվերպուլ»-ի թիրախում «Այաքս»-ի ֆուտբոլիստն է

«Այաքս»-ի վինգեր Դավիդ Ներեսը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում, տեղեկացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, երիտասարդ բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլ»-ը:

22-ամյա խաղացողը դիտարկվում է որպես Մոհամեդ Սալահին փոխարինող՝ անհրաժեշտության դեպքում:

Ներեսի գործող պայմանագիրն ամստերդամյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում նա 13 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի ու 1 արդյւոնավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: