«Լիվերպուլ»-ը հաղթեց «Շեֆիլդ»-ին, «Վալենսիա»-ն՝ «Աթլետիկ»-ին (տեսանյութ)

28 Սեպտեմբերի 2019 17:27
«Լիվերպուլ»-ը հաղթեց «Շեֆիլդ»-ին, «Վալենսիա»-ն՝ «Աթլետիկ»-ին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ն ուժերը չափեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ: Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Վալենսիա»-ն մրցեց «Աթլետիկ Բիլբաո»-ի հետ:

«Լիվերպուլ»-ը 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց «Շեֆիլդ»-ի նկատմամբ: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Ջորջինյո Վիյնալդումը: 

«Վալենսիա»-ն նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Աթլետիկ»-ի նկատմամբ:

Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Շեֆիլդ» - «Լիվերպուլ»՝ 0:1

Վիյնալդում (70')

Լա Լիգա, 7-րդ տուր

«Աթլետիկ» - «Վալենսիա»՝ 0:1

Չերիշև (26')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: