«Ման. Յունայթեդ»-ը Էրիկսենի տրանսֆերի համար կպայքարի «Ռեալ»-ի հետ

27 Սեպտեմբերի 2019 23:50
«Ման. Յունայթեդ»-ը Էրիկսենի տրանսֆերի համար կպայքարի «Ռեալ»-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձմռանը պայմանագիր կնքել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ: Այս մասին հայտնում է Goal-ը: 

Դանիացու պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2020 թվականին: 

Սակայն «Տոտենհեմ»-ի նախագահը չի ցանկանում 27-ամյա խաղացողին անվճար բաց թողնել: «Տոտենհեմ»-ը մտադիր է առաջարկ անել կիսապաշտպանին: 

Էրիկսենին ցանկանում են հրավիրել «Ռեալ»-ը և «Յուվենթուս»-ը, ինքը խաղացողը ուզում է հանդես գալ Լա Լիգայում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: