Պաշտոնական. «Տոտենհեմ»-ը երկարաձգեց պայմանագրի ժամկետն իր կիսապաշտպանի հետ

27 Սեպտեմբերի 2019 18:30
Պաշտոնական. «Տոտենհեմ»-ը երկարաձգեց պայմանագրի ժամկետն իր կիսապաշտպանի հետ

«Տոտենհեմ»-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի կիսապաշտպան Մուսա Սիսոկոյի հետ: Այս մասին հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

30-ամյա ֆուտբոլիստը նոր համաձայնագրով «խթաններ»-ի կազմում կխաղա մինչև 2023 թվականը:

Սիսոկոն «Թուլուզ»-ի սան է, որտեղ խաղացել է 2007-2013 թվականներին: 2016 թվականին «Նյուքասլ»-ից տեղափոխվել է «Տոտենհեմ»:

Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: