Գվարդիոլան լավագույն մարզիչն է, ում դեմ խաղացել եմ. Կլոպ

27 Սեպտեմբերի 2019 17:18
Գվարդիոլան լավագույն մարզիչն է, ում դեմ խաղացել եմ. Կլոպ

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում Գվարդիոլային: Նա իր գործի պրոֆեսիոնալն է: Նույն բանը կարող եմ ասել նաև Մաուրիսիո Պոչետինոյի մասին:

Գվարդիոլան լավագույն մարզիչն է, ում դեմ ես խաղացել եմ»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ն 1 միավորով գերազանցեց «Լիվերպուլ»-ին և դարձավ Անգլիայի չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: