«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 3 ֆուտբոլիստ բաց կթողնի «Արսենալ»-ի հետ հանդիպումը

27 Սեպտեմբերի 2019 16:30
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 3 ֆուտբոլիստ բաց կթողնի «Արսենալ»-ի հետ հանդիպումը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի հետ առաջիկա հանդիպումն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն Պոլ Պոգբան, Անտոնի Մարսիալը և Մարկուս Ռաշֆորդը:

«Կարծում եմ, որ վնասվածքների պատճառով «Արսենալ»-ի հետ հանդիպումը բաց կթողնեն Պոգբան, Մարսիալը և Ռաշֆորդը: Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել մեր ֆուտբոլիստների առողջության հարցում»,- ասել է Սուլշերը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: