2008 թվականին «Տոտենհեմ»-ի նախագահը Մոդրիչի տրանսֆերի գումարից հանել է Զագրեբի «Դինամո»-ին փոխանցած 5 մարզաշապիկի արժեքը

27 Սեպտեմբերի 2019 10:24
2008 թվականին «Տոտենհեմ»-ի նախագահը Մոդրիչի տրանսֆերի գումարից հանել է Զագրեբի «Դինամո»-ին փոխանցած 5 մարզաշապիկի արժեքը

Զագրեբի «Դինամո»-ի նախկին գործադիր տնօրեն Զդրավկո Մամիչը հետաքրքիր պատմություն է պատմել՝ կապված 2008 թվականին Լուկա Մոդրիչի տրանսֆերի հետ:

««Տոտենհեմ»-ի նախագահ Լևին, իմ կարծիքով, լավագույն բանակցություններ վարողն է ֆուտբոլային աշխարհում: Շատ ժամանակ եմ ունեցել դա հասկանալու համար: Մոդրիչի տրանսֆերի ժամանակ, երբ մենք համաձայնության եկանք, նրանից 5 մարզաշապիկ խնդրեցի: Ապշել էի՝ հասնանալով, որ գործարքի արժեքից հանվել են դրանց արժեքը: Կարծում եմ՝ այս պատմությունը ցույց է տալիս՝ ինչպես է նա սիորւմ իր ակումբ ու պաշտպանում դրա շահերը»,- Մամիչին մեջբերում էFourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2008-2012 թվականին: Ներկայում նա Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող է, իսկ 2018 թվականին արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: