«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ԱՊԼ-ի ակումբներից մեկը: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ավելի վաղ խորվաթ ֆուտբոլիստի հետ հավակնում էր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Սակայն TuttoJuve-ն հաղորդում է, որ 33-ամյա խաղացողին կփորձի հրավիրել նաև «Վեսթ Հեմ»-ը:
«Յուվե»-ն մտադիր է Մանջուկիչի տրանսֆերի վաճառքի նվազագույնը 10 միլիոն եվրո ստանալ: