«Ռեալ»-ը հետաքրքրված է Էրիկսենի և Պոչետինոյի ծառայություններով

26 Սեպտեմբերի 2019 18:28
«Ռեալ»-ը հետաքրքրված է Էրիկսենի և Պոչետինոյի ծառայություններով

«Ռեալ»-ը հույս ունի, որ «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ձմռանը նախնական պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը:  

Դանիացու գործող համաձայնագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը: 
 
«Արքայական» ակումբը նաև մտադիր է հրավիրել «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:
 
Ավելի վաղ նշվում էր, որ «սերուցքայիններ»-ի գործող գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: