Ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կուժեղացնի հարձակման գիծը. կա 2 թեկնածու

24 Սեպտեմբերի 2019 23:03
Ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կուժեղացնի հարձակման գիծը. կա 2 թեկնածու

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբը մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել թիմի հարձակման գիծը:

Sportsmole-ի տեղեկություններով՝ մանկունյացիների ուշադրության կենտրոնում են «Բարսելոնա»-ի ու «Յուվենթուս»-ի հարփակվողներ Ուսման Դեմբելեն և Մարիո Մանջուկիչը:

Խորվաթ խաղացողն իր հերթին ցանկություն ունի լքել Թուրինը, քանի որ ակումբում հույսեր չեն կապում իր հետ և ընթացիկ մրցաշրջանում դեռևս խաղի չի մասնակցել:

22-ամյա ֆրանսիացին մեկ հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում, քանի որ ներկայումս ապաքինվում է վնասվածքից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: