«Լիվերպուլ»-ի ներկայիս տեխնիկական հովանավոր New Balance-ը դատի է տվել մերսիսայդյան ակումբին մեղադրելով, որ վերջինս բանակցություններ է վարում Nike-ի հետ:
Հարկ է նշել, որ New Balance-ի հետ անգլիական գրանդի պայմանագիրը սպառվում է 2020 թվականին և այդ համաձայնագրով ակումբը տարեկան ստանում է 50 մլն ֆունտ ստերլինգ:
Nike-ն իր հերթին պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր կնքել «Լիվերպուլ»-ի հետ տարեկան վճարելով 70 մլն ֆունտ ստերլինգ:
Հետաքրքրության համար նշենք, որ ներկա պահին ԱՊԼ-ի թիմերից ամենաշատը վաստակում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Adidas-ը, որը հանդիսանում է մանկունյացիների տեխնիկական հովանավորը վճարում է 75 մլն ֆունտ ստերլինգ: