Հիմա «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավելի վատ տեսք ունի. Մոուրինյո

23 Սեպտեմբերի 2019 10:42
Հիմա «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավելի վատ տեսք ունի. Մոուրինյո

Հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասին:

«Ես այն մարդը չեմ, ով պետք է պատասխանի «ՄՅՈՒ»-ի խնդիրների մասին հարցերին: Այնտեղ 2 լիարժեք մրցաշրջան եմ անցկացրել, որոնց ընթացքում բազմաթիվ դրական պահեր եմ ապրել՝ հասկանալով, թե որ ուղղությամբ պետք է տանել ակումբը:

3-րդ մրցաշրջանն այդքան էլ հաջող չստացվեց. ինձ հեռացրեցին ու կարծում եմ՝ արդարացիորեն: Սակայն տխուր իրականությունը կայանում է նրանում, որ ներկայում թիմն ավելի վատ տեսք ունի:

Մարդիկ կարծում են՝ հաճույք եմ ստանում ստեղված իրավիճակից, սակայն այն ինձ ընդհանրապես դուր չի գալիս»,- պորտուգալացու խոսքերը փոխանցում են անգլիական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի հերթական տուրում «կարմիր սատանաներ»-ը արտագնա խաղում պարտվեցին «Վեսթ Հեմ»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: