«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտություն կրեց «Վեսթ Հեմ»-ից (տեսանյութ)

22 Սեպտեմբերի 2019 19:04
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտություն կրեց «Վեսթ Հեմ»-ից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում մրցում էր «Վեսթ Հեմ»-ի հետ:

Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով: «Վեսթ Հեմ»-ի կազմից աչքի ընկան Անդրեյ Յարմոլենկոն և Արոն Քրեսուելը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն այժմ ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Վեսթ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0

Յարմոլենկո (44'), Քրեսուել (84')

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: