Սուլշերը հստակություն է մտցրել Պոգբայի ապագայի հարցում

22 Սեպտեմբերի 2019 18:29
Սուլշերը հստակություն է մտցրել Պոգբայի ապագայի հարցում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Պոգբան մեծ ծավալի աշխատանք է կատարում ակումբում և ցանկանում է օգտակար լինել թիմին:

Չեմ մտահոգվում նրա ապագայի շուրջ տարածվող խոսակցություններից, քանի որ վստահ եմ, որ Պոգբան ցանկանում է մնալ «Յունայթեդ»-ում»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պոգբայի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: