Շուտով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը կհանդիպի Ռայոլային

22 Սեպտեմբերի 2019 14:17
Շուտով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը կհանդիպի Ռայոլային

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպում կունենա Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ, տեղեկացնում է ESPN-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, կողմերը քննարկելու են ֆրանսիացու պայմանագրի երկարաձգման հարցը: Սպասվում է, որ «կարմիր սատանաներ»-ը նոր երկարաժամկետ համաձայնագիր կառաջարկեն կիսապաշտպանին:

Այս պահին 26-ամյա ֆուտբոլիստը դեռ 2 տարվա գործող պայմանագիր ունի, որը կարող է երկարաջգվել ևս 1 տարով:

Նշվում է, որ իտալացի գործակալը լավ հարաբերություններ ունի անգլիական ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի հետ, ու դա կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: