Դեուլոֆեուի խայտառակ ցուցանիշը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում (լուսանկար)

22 Սեպտեմբերի 2019 12:01
Դեուլոֆեուի խայտառակ ցուցանիշը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում (լուսանկար)

Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն «Էթիհադ»-ում 8:0 հաշվով ջախջախեց «Ուոթֆորդ»-ին:

Իր հերթական վատ հանդիպումն անցկացրեց հյուրերի վինգեր Ժերար Դեուլոֆեուն:

Squawka Football-ին հաջողվել է պարզել, որ իսպանացին  ընդամենը 14 փոխանցում է կատարել ամբողջ հանդիպման ընթացքում:

Հատկանշական է, որ դրանցից 13-ը ճշգրիտ են եղել, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը 8 հասցեագրված փոխանցում կատարել է խաղը դաշտի կենտրոնից վերսկսելիս:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Անգլիայի Գավաթի եզրափակչում «քաղաքայիններ»-ը կրկին ջախւջախել էին «Ուոթֆորդ»-ին՝ այս անգամ հաղթելով 6:0 հաշվով:

Image


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: