18-րդ րոպեին մենք արդեն հաղթում էինք 5:0 հաշվով, դա ԱՊԼ-ի ռեկորդ էր. Գվարդիոլա

21 Սեպտեմբերի 2019 23:00
18-րդ րոպեին մենք արդեն հաղթում էինք 5:0 հաշվով, դա ԱՊԼ-ի ռեկորդ էր. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Ուոթֆորդ»-ի նկատմամբ 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակը:

«18-րդ րոպեին մենք արդեն հաղթում էինք 5:0 հաշվով, դա ԱՊԼ-ի ռեկորդ էր: Իսկ հաղթանակը նման հաշվով թիմի համար ռեկորդային էր:

Գրոհների եզրափակման հետ խնդիրներ չկային: 5 հարված, 5 գոլ: Մեր համար այսօր հիանալի էր. լավ եղանակ էր, շատ գոլեր և գոհ երկրպագուներ: Մենք նրանց համար ենք խաղում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «քաղաքայիններ»-ի մամուլի ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: